Աշխարհի թոփ 10 միլիարդատերերը․ ովքե՞ր են նրանք

Աշխարհի թոփ 10 միլիարդատերերը․ ովքե՞ր են նրանք

10․ Կառլ Իկան –Կարողությունը՝ 18․5 միլիարդ դոլար

Forbes-ի կազմած այս վարկանիշում տասներորդ տեղում է ամերիկացի ձեռներեց և ներդրող Կառլ Իկանը։ 2017 թվականին նա կարճ ժամանակով եղել է ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը ֆինանսական հարցերով։ Նա պաշտոնից ազատվել է շահերի բախման պատճառով։

9․ Ռեյ Դալիո – Կարողությունը՝ 19․1 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի ձեռներեց Ռեյ Դալիոն զբաղեցնում է իններորդ տեղը: Bridgewater Associates հեջ-ֆոնդային ընկերությունը, որը հիմնադրվել է Դալիոյի կողմից 1975 թվականին, կառավարում է մոտ 150 միլիարդ դոլար:

8․ Էբիգեյլ Ջոնսոն – մաքուր կարողությունը՝ 21,6 միլիարդ դոլար

Ութերորդ տեղում Էբիգեյլ Ջոնսոնն է՝ ամերիկյան Fidelity Investments ներդրումային ընկերության նախագահն ու գործադիր տնօրենը և նրա միջազգային դուստր Fidelity International ընկերության նախագահը։ Աշխարհի տասներորդ ամենահարուստ կինը համարվող Ջոնսոնին պատկանում է ընկերության բաժնետոմսերի գնահատված 24,5 տոկոսը, որն ունի 3․7 տրիլիոն դոլարի կառավարվող ակտիվներ:

7․ Ռոբերտ Բուդի Հարտոնո – մաքուր կարողությունը՝ 24․6 միլիարդ դոլար

Ռ.Բուդի Հարտոնոն, ինդոնեզացի ձեռնարկատեր, կարողությամբ աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Ռոբերտ Բուդի Հարտոնոն ունի և ղեկավարում է (իր եղբոր՝ Մայքլի հետ) մասնավոր սեփականություն հանդիսացող Djarum ընկերությունը՝ աշխարհում մեխակ ծխախոտի երրորդ խոշոր արտադրողը:

6․ Թոմաս Պետերֆի – Զուտ կարողությունը՝ 28․1 միլիարդ դոլար

Վեցերորդ տեղում հունգարական ծագումով ամերիկացի գործարար Թոմաս Պետերֆին է. նա Interactive Brokers-ի հիմնադիրն է, նախագահն ու ամենամեծ բաժնետերը, մի ընկերություն, որը շուկա է հանում իր մասնագիտացված առևտրային հարթակը ներդրողների համար:

5․ Սթիվեն Շվարցման – Զուտ կարողությունը՝ 28․1 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Սթիվեն Ալեն Շվարցմանը զբաղեցնում է 5-րդ տեղը՝ նույն ակտիվներով, ինչ Թոմաս Պետերֆին: Շվարցմանը The Blackstone Group-ի նախագահն ու գործադիր տնօրենն է՝ գլոբալ մասնավոր բաժնետոմսերի ընկերություն, որը հիմնադրել է 1985 թվականին Փիթեր Գ. Պետերսոնի հետ: Ընկերությունն ունի 941 միլիարդ դոլարի ակտիվներ:

4. Ջիմ Սայմոնս – Զուտ կարողությունը՝ 28․1 միլիարդ դոլար

Չորրորդ տեղում ամերիկացի մաթեմատիկոս, հեջ-ֆոնդի կառավարիչ, միլիարդատեր և բարերար Ջիմ Սայմոնսն է: Նա Renaissance Technologies-ի՝ քանակական հեջ-ֆոնդի հիմնադիրն է, որը կառավարում է մոտ 50 միլիարդ դոլար:

3․ Ջեֆ Յաս – Զուտ կարողությունը՝ 30 միլիարդ դոլար

Այս վարկանիշում Ջեֆ Յասը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Ջեֆրի Ս. Յասը օպցիոնների ամերիկյան թրեյդեր է, Susquehanna International Group (SIG) առևտրային ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն և TikTok-ի առաջին ներդրողներից մեկը:

2․Քեն Գրիֆին – Զուտ կարողությունը՝ 32․6 միլիարդ դոլար

Երկրորդ տեղում է բարերար ձեռներեց Քեն Գրիֆինը։ Քենեթ Կորդել Գրիֆինը ամերիկացի հեջ-ֆոնդի կառավարիչ է, ձեռնարկատեր և ներդրող: Նա բազմազգ հեջ-ֆոնդի՝ Citadel LLC-ի հիմնադիրն է, գործադիր տնօրենը, գլխավոր ներդրումային տնօրենը և 80%-ի սեփականատերը: Նրան է պատկանում նաև Citadel Securities-ը:

1․ Ուորեն Բաֆեթ – Զուտ կարողությունը՝ 107․1 միլիարդ դոլար

Ամերիկյան ձեռներեց, տնտեսագետ և բարերար Ուորեն Էդվարդ Բաֆեթ․ Նա ստացել է «Օմահայի Օրակուլ» մականունը՝ ֆինանսական ներդրումների կանխատեսման իր հմտությունների համար: Նա համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ արժեք ունեցող ներդրողը երկար տարիներ իր պորտֆելում բաժնետոմսեր պահելու ունակության շնորհիվ: Բաֆեթը ավելի քան 49 միլիարդ դոլար է նվիրաբերել Գեյթսի հիմնադրամին և իր երեխաների հիմնադրամներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում