25.1 C
Yerevan

Առաջարկվում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Հնդկաստանի Բալեշվար քաղաքի մոտակայքում երկու մարդատար և մեկ բեռնատար...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով:

«Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ՝ բարձրացնել բժշկական օգնության որակը։ Կառավարության ծրագրով նախատեսված են բժշկական որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, այն է ՝ բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավում, մասնագիտական կարողությունների թարմացում և բժշկագիտության զարգացում։

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին»,- մանրամասնել է Ավանեսյանը։

Բացի այդ, նախարարը հայտնեց, որ նախաձեռնվել է նաև լիցենզավորման կարգի փոփոխություններ։

«Մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»,- եզրափակել է Ավանեսյանը։

spot_imgspot_img