Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ է վիրավորվել

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ է վիրավորվել

Իրանի Խոյ շրջանում և քաղաքում մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությանը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6:46-ին՝ օջախի 8 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։

Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածները բուժօգնության են դիմել հիվանդանոց։

Հաղորդվում է նաև, որ Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել:

Mehr-ը հիշեցնում է, որ հունվարին Խոյ շրջանում ավելի հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում