Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12/11/2026 19:22
Կարդացեք նաև
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հպարտությամբ տեղեկացնում է, որ միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը փայլուն հաղթանակ է տարել՝ նվաճելով 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի տիտղոսը:
Կրկնելով դեռևս 2025 թվականին գրանցած իր հաջողությունը՝ հայ շախմատիստը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Եվրոպայի չեմպիոնի պատվավոր կոչմանը։
Ֆեդերացիան շնորհավորել է Վահե Սուքիասյանին, ինչպես նաև նրա մարզչին՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանին, այս բացառիկ հաջողության կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ ու բարձունքներ հայկական և միջազգային ասպարեզներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում