ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի արտահերթ դիտարկում է անցկացրել Տավուշի մարզում

Ս.թ.հունիսի 2ին հայ-ադրբեջանական սահմանագոտում`ՀՀ Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայադրբեջանական սահմանագծի միակողմանի արտահերթ դիտարկում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արտահերթ դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Խերդիչը:

Դիտարկման ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հունիսի 1-ին սահմանագծում արձանագրված միջադեպը, որի արդյունքում հրազենային վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վ.Մելքումյանը: Միջադեպն արձանագրվել էր մայիսի 31ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում անցկացված ԵԱՀԿ հերթական դիտարկումից ընդամենը ժամեր անց: ԵԱՀԿ պաշտոնյաները հանդիպել են Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, լուսանկարահանման և տեսագրման միջոցով արձանագրել են գնդակոծությունների հետքերը: ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին են փոխանցվել ադրբեջանական հերթական սադրանքն ապացուցող փաստեր, լուսանկարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում