Համաշխարհային տնտեսությունը անկում կապրի․ ԱՄՀ
Նմանատիպ
Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև աշխարհի պետությունների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հետևանքով 2023 թվականին համաշխարհային տնտեսական աճը կարող է բացասական լինել և գերազանցել -3 տոկոսը։
Այս կանխատեսումն արել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան հինգշաբթի՝ մարտի 30-ին, Բոաոյի ասիական համաժողովում։
«Համաշխարհային տնտեսությունը բավականին երկար ժամանակ գտնվում է անհանգիստ վիճակում՝ անընդհատ ցնցումներ ապրելով: Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականը կլինի ևս մեկ դժվար տարի», – ասել է նա:
«Ցածր տոկոսադրույքների երկարատև ժամանկահատվածից անցումը ավելի բարձր տոկոսադրույքների, որոնք անհրաժեշտ են ինֆլյացիայի դեմ պայքարի համար, անխուսափելիորեն զարգացած տնտեսությամբ որոշ երկրների բանկային հատվածում տուրբուլենտություն է առաջացրել և քաղաքական որոշումների ընդունումն ավելի բարդ դարձրել», – ասել է նա։
Նրա կարծիքով, համաշխարհային տնտեսությանը սպասվող դժվարություններին դիմակայել հնարավոր է միայն համագործակցության ու համերաշխության միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում