iPhone 15 Pro-ն կունենա բազմաֆունկցիոնալ կոճակ՝ ձայնային ռեժիմների փոխարկիչի փոխարեն

iPhone 15 Pro-ն կունենա բազմաֆունկցիոնալ կոճակ՝ ձայնային ռեժիմների փոխարկիչի փոխարեն

iPhone 15 Pro-ն և iPhone 15 ProMax-ը ձայնային ռեժիմների պարզ փոխարկիչի փոխարեն կստանան կարգավորվող բազմաֆունկցիոնալ կոճակ, ինչպես Apple Watch Ultra-ն: Այս մասին հայտնում է MacRumors պարբերականը՝ վկայակոչելով ինսայդերական աղբյուրին, որն անցյալ տարի ճշգրիտ տվյալներ էր տրամադրել iPhone 14 Pro-ում Dynamic Island-ի մասին։

Աղբյուրի տվյալներով՝ ձայնի ռեժիմների փոխարկիչի փոխարեն, որը 2007 թվականից ի վեր առկա է iPhone-ի բոլոր մոդելներում, նոր սմարթֆոններում կլինի «Գործողություն» (Action) կոճակը, որն օգտատերերին արագ հասանելիություն կապահովի տարբեր գործառույթներին, սակայն թե կոնկրետ որ գործառույթներին, դեռ հայտնի չէ: Հնարավոր է, որ դրան կցվի տեսախցիկի գործարկումը, լապտերի միացումը, հավելվածների գրադարանի գործարկումը, ցածր էներգասպառման ռեժիմի ակտիվացումը, էկրանի սքրինշոթը կամ տեսագրությունը, Shazam-ը և այլն:

Այս գործառույթների մեծ մասն արդեն այժմ կարելի է կառավարել iOS 14-ում ներկայացված՝ հետևի վահանակի վրա թակոցների (Back Tap) գործառույթի միջոցով. եթե երկու կամ երեք անգամ դիպչեք iPhone-ի հետևի վահանակին, հնարավոր կլինի որոշակի գործողություն առաջացնել, օրինակ՝ միացնել և անջատել լապտերը կամ սքրինշոթ անել:

Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ն, որը կներկայացվի աշնանը, կստանա նաև սենսորային կոճակներ՝ բարձրությունը կարգավորելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում