Ինչ արժեն դոլարն ու եվրոն հայկական բանկերում նոյեմբերի 26-ին

Ինչ արժեն դոլարն ու եվրոն հայկական բանկերում նոյեմբերի 26-ին

Հայաստանյան բանկերում նոյեմբերի 26-ին արտարժույթի անկանխիկ փոխանակման միջին փոխարժեքներով ամերիկյան դոլարի առքը կազմում է 358,25 դրամ, իսկ վաճառքը՝ 362,43 դրամ, ինչպես վկայում են Rate.am կայքի տվյալները։ Նույն հարթակում եվրոյի անկանխիկ առքը գնահատվում է 389 դրամ, վաճառքը՝ 399,29 դրամ։ Ռուսական ռուբլին անկանխիկ գործարքներով գնվում է 4,27 դրամով և վաճառվում 4,50 դրամով, իսկ վրացական լարիի առքը կազմում է 134,75 դրամ, վաճառքը՝ 144,25 դրամ։

Կանխիկ փոխանակման դեպքում նոյեմբերի 26-ին բանկերում դոլարի միջին առքը կազմում է 358,06 դրամ, վաճառքը՝ 362,09 դրամ։ Եվրոն կանխիկ գնվում է 388,85 դրամով և վաճառվում 398,64 դրամով։ Ռուբլու կանխիկ առքը 4,09 դրամ է, վաճառքը՝ 4,41 դրամ, իսկ վրացական լարին գնվում է 134,11 դրամով և վաճառվում 145,22 դրամով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում