Ճապոնիան արգելել է Ռուսաստան արտահանել ինքնաթիռներ և շինարարական տեխնիկա

Ճապոնիան արգելել է Ռուսաստան արտահանել ինքնաթիռներ և շինարարական տեխնիկա

Ճապոնիան շինարարական տեխնիկայի (հիդրավլիկ էքսկավատորներ և բուլդոզերներ), ավիացիոն և նավերի շարժիչների, նավիգացիայի էլեկտրոնային սարքավորումների, թռիչքային ռացիաների, թռչող և տիեզերական սարքերի և դրանց դետալների, անօդաչուների, օպտիկական սարքավորումների, ֆոտոտեխնիկայի Ռուսաստան արտահանման արգելք է մտցնում. ցուցակը տեղադրել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը։

«Ուկրաինայի շուրջ միջազգային իրադրության հետ կապված՝ մեր երկիրը որպես այդ խնդրի լուծման և խաղաղության հաստատման ավանդ՝ փետրվարի 28-ին որոշում է ընդունել արգելք մտցնել այն ապրանքների արտահանման վրա, որոնք ամրապնդում են Ռուսաստանի արդյունաբերական բազան, դրա համապատասխան՝ այսօր մտցվել են մասնակի փոփոխություններ արտահանական արտաքին առևտրի մասին հրամանագրում։ Միջոցները կսկսեն գործել ապրիլի 7-ից»,- նշվել է նախարարության կայքում։

Արգելվել են, օրինակ, այնպիսի թռչող սարքերը, ինչպիսին են օդապարիկները, պլաներները, դելտապլանները, ուղղաթիռները, ինքնաթիռները և դրանց դետալները, ինչպես նաև տիեզերական սարքերը և կրող հրթիռները։ Խաղալիքներ բաժնում նշված են եռանիվ հեծանիվները, սկուտերները, ոտնակով մեքենա-խաղալիքները, տիկնիկների սայլակները, տիկնիկները, մոդելավորման հավաքածուները։

Արգելվում է նաև պողպատի և դրանից պատրաստված իրերի, ալյումինիումի և դրանց պատրաստված իրերի, գոլորշու կաթսաների և դրանց դետալների, դարբնոցային սարքավորումների, գեներատորների, տրանսպորտային սարքավորումների և դրանց դետալների, օպտիկամանրաթելային մալուխի, չափիչ սարքերի, անալիզների սարքերի, ճշգրիտ սարքերի և դրանց դետալների, հեռադիտակների, աերոֆոտոլուսանկարահանման ֆոտոսարքավորումների, խաղալիքների արտահանումը։

Փաստաթղթերը, որոնք վերաբերում են արտահանական պատժամիջոցներին, կազմում են 35 էջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում