ՀԱՊԿ–ում վերահաստատել են` պատրաստ են առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման

ՀԱՊԿ–ում վերահաստատել են` պատրաստ են առաքելություն ուղարկել հայ–ադրբեջանական սահման

ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը վերահաստատել է, որ կառույցը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Պաշտոնյան այդ մասին ասել է ՀԱՊԿ շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում:

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման ՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման», – նշել Է Շուվալովը:

ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության այլ միջոցներ տրամադրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում