Ադրբեջանի ԶՈՒ հրետանավորները մարտավարական զորավարժություն են անցկացրել
31/03/2023 15:10
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարում է ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումների հետ մարտավարական զորավարժությունների անցկացման մասին։
Գերատեսչությունը նշում է, որ «ստորաբաժանումները գործողություններ են մշակել կրակային դիրքեր գրավելու և ականանետային, հրետանային կայանքները մարտական վիճակի բերելու համար»։
«Հաջողությամբ իրականացվել են նախատեսված թիրախների ոչնչացման խնդիրները», – ասվում է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում