Վրաստանի նախագահը մեղադրել է երկրի կառավարությանը «ճանապարհից շեղվելու» մեջ

Վրաստանի նախագահը մեղադրել է երկրի կառավարությանը «ճանապարհից շեղվելու» մեջ

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Վրաստանի կառավարությունը շեղվել են ժողովրդի և ընտրողների կամքից ու մանդատից, ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Դուք կառավարություն եք, որը վերջին տարիներին իր անհասկանալի քայլերով հակադրվում է երկրի արտաքին նպատակին ու մանդատին։ 2019-ին Գավրիլովի (ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլով – խմբ.) ժամանումով դուք սկսեցիք կասկածներ ու հարցեր առաջացնել։ Թեև իրականում կառավարության արտաքին քաղաքականության փոխակերպումը սկսվեց 2021 թվականին, երբ «Վրացական երազանք» կուսակցության այն ժամանակվա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից, և այստեղ առաջացավ մեծ հարց՝ ո՞վ է պատասխանատվություն կրում այս նոր կուրսի համար», – հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահի պնդմամբ՝ երկրի իշխանություններն այժմ փորձում են չնյարդայնացնել Մոսկվային, որպես օրինակ նա վկայաբերել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը, թե Թբիլիսին մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Ըստ Զուրաբիշվիլիի՝ Թբիլիսիից ոչ ոք չէր էլ պահանջել պատժամիջոցներ սահմանել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում