18.1 C
Yerevan

Մոլդովայի համար ռուսական գազի գինը կնվազի 339 դոլարով

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Ապրիլին Մոլդովայի համար ռուսական գազը 339 դոլարով ավելի էժան կլինի, քան մարտին: Այս մասին հայտնել է «Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը։

«Ապրիլին «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից Մոլդովայի Հանրապետություն մատակարարվող բնական գազի գնման արժեքը, հաշվի առնելով ջերմարար ունակությունը, կկազմի 673 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց», – գրել է նա իր Telegram ալիքում՝ հավելելով, որ գազի ողջ ծավալը կգնա մերձդնեստրովյան «Տիրասպոլտրանսգազ»-ին:

Մարտին Մոլդովան վառելիքը գնել է հազար խորանարդ մետրի դիմաց 1011,73 դոլարով, իսկ փետրվարին՝ 1054 դոլարով։ Հանրապետությունը մեկ տարուց ավելի է, ինչ էներգետիկ ճգնաժամ Է ապրում, որը պայմանավորված է գազի դեֆիցիտով և էներգառեսուրսների կտրուկ թանկացմամբ։ Էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մնում է Մոլդովայի պետական շրջանային Էլեկտրակայանը, որը գտնվում է Մերձդնեստրում և մտնում է ռուսական «Ինտեր ՌԲԸ»-ի (Ռուսաստանի բաժնետիրական ընկերություն) կազմում։

Կայանն աշխատում է բացառապես բնական գազով, որի պակասը մշտապես զգացվում Է։ Նոյեմբերին Քիշնևը դադարեցրել Է առևտրային հարաբերությունները պետական ​​շրջանային էլեկտրակայանի հետ, սակայն դեկտեմբերին կրկին վերադարձել Է էլեկտրաէներգիա գնելուն, ինչի դիմաց հրաժարվել Է Ռուսաստանից ստացած ողջ գազից։ 2021 թ. հոկտեմբերին «Գազպրոմը» երկարացրել Է գազի պայմանագիրը Մոլդովայի հետ, բայց այն պայմանով, որ 2022 թ.-ին անցկացվի «Մոլդովագազ»-ի պարտքի ստուգում։

Դրա հետ մեկտեղ ռուսական ընկերությունն իրեն իրավունք է վերապահել ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները, եթե «Մոլդովագազ»-ը խախտի պատմական պարտքի վճարման և կարգավորման ժամկետների պարտավորությունները։

spot_imgspot_img