ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել 4 ընկերության արտադրած կաթնաշոռում
Նմանատիպ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք կազմակերպություններում:
Ըստ այդմ, Տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննության են հանձնվել հետևյալ ընկերությունների 9 «կաթնաշոռ»՝ «Չանախ» (0,6%), «Հայր և որդի Երեմյաններ» (12 %), «Բոնիլատ» (9 %), «Բիոկաթ» (12 %), «Դուստր Մարիաննա» («Մարիաննա» ապրանքանիշ) (9 %), «Արզնի կաթնամթերք» («Արզնի կաթ» ապրանքանիշ) (9 %), «Արբան» («Աշտարակ կաթ» ապրանքանիշ) (7%), «Մարիլա» (9%), և 4 թթվասեր` «Չանախ» (18%), «Բոնիլատ» (17%), «Արզնի կաթնամթերք» (20%), «Բիոկաթ» (18%), արտադրատեսակները:
Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրությունների՝ 4 ընկերությունների կաթնաշոռները կաթնաթթվային մանրէներ և խմորասնկեր ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ այն ընկերություններում, որտեղ արձանագրվել են խախտումները, արտադրական առանձին գործառույթը՝ կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Ընկերությունները սահմանված ժամկետներում վերացրել են խախտումները և, Տեսչական մարմնի կողմից իրականացված վերստուգման արդյունքում, կասեցումները վերացվել են:
Ինչ վերաբերում է «Թամարա և Անի» (Անի) ՍՊԸ-ի կաթնաշոռ արտադրատեսակի մակնշմանը, ապա այն համապատասխանում է իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Թվասերի որևէ տեսակում խախտումներ չեն հայտնաբերվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում