ԱՀԿ-ն բարելավել է 2023 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
05/04/2023 19:23
Նմանատիպ
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը բարելավել է 2023 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը՝ 1 տոկոսից հասցնելով 1,7 տոկոսի։ Այս մասին ասվում է ԱՀԿ զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի:
«ԱՀԿ տնտեսագետները 2023 թվականին ապրանքային առևտրի ծավալի 1,7 տոկոս աճ են կանխատեսում՝ նախորդ տարվա հոկտեմբերին արված 1,0 տոկոս գնահատականի համեմատ, իսկ իրական ՀՆԱ-ի աճը շուկայական փոխարժեքով՝ 2,4 տոկոս»,-ասվում է զեկույցում:
Կազմակերպությունում ակնկալում են, որ առևտրի և արտադրության աճի տեմպերն այս տարի ցածր կլինեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած առևտրային կոլապսից հետո անցած 12 տարիների միջին ցուցանիշներից՝ 2,6 տոկոս և 2,7 տոկոս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում