Գնդակը Երևանի դաշտում է․ Մարիա Զախարովա

Գնդակը Երևանի դաշտում է․ Մարիա Զախարովա

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։ Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»։

«Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում են բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ սկզբունքների ամրագրմանն ուղղված աշխատանքներին: Գնդակը Երևանի կողմում է»,-ասել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում