Բուհերում տարկետման իրավունքը կվերականգնվի
Նմանատիպ
Հանրապետությունում ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ այն շրջանավարտները, որոնք ցանկանում են ուսումը շարունակել բուհերում, մինչև մայիսի 10-ը պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը: Նրանք, որոնք այս տարվա շրջանավարտներ են, դիմում են իրենց դպրոցի տնօրենին, իսկ նրանք, որոնք նախորդ տարիների շրջանավարտներ են, կարող են դիմել ԳԹԿ-ի առանձնացրած կրթական հաստատություններ անձնական ծածկագիր ստանալու համար:
Այս տարի կառավարության որոշմամբ ընդունելության կարգում կատարվել է փոփոխություն: Երկար ընդմիջումից հետո դիմորդ-շրջանավարտներին կրթության հիմքով տարկետման իրավունքի հնարավորություն է տրվում: Տարկետման համար առանձնացվել են Երևանի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններն ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական մասնագիտությունները, որոնք պետության համար առաջնահերթություն ներկայացնող ճյուղեր են: Այս մասնագիտությունների գծով առանձնացվել են անվճար տեղեր, որտեղ ընդունված արական սեռի դիմորդները ստանում են տարկետում ծառայության զորակոչից: Դա գործելու է 4 տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում