Հայաստանյան բանկերը պատժամիջոցների չեն ենթարկվել․ Կենտրոնական բանկ
Նմանատիպ
Հայաստանի առևտրային բանկերը որևէ պատժամիջոցի չեն ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից` պատասխանելով գրավոր հարցմանը։
Հարցման շարժառիթը քաղաքացիների բազմաթիվ բողոքներ են` կապված ՀՀ–ից արտասահման փոխանցումների հետ։ Ուստի ԿԲ–ից հարցում է կատարվել, թե ինչով է պայմանավորված խնդիրը, և արդյոք դա կապ ունի SWIFT համակարգի և ՌԴ–ի նկատմամբ կիրառված սահմանափակումների հետ։
«Արևմտյան, հատկապես ԱՄՆ առևտրային բանկերն այժմ վերանայում են իրենց գործարքների վերահսկողական համակարգը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված, որի շրջանակներում զգալիորեն խստացվել են պայմանները նաև տարածաշրջանի բոլոր բանկերի, այդ թվում`հայկական բանկերի արտասահմանյան գործարքների համար»,– ասված է ԿԲ–ի հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ այդ հանգամանքից դրդված` տեղական բանկերը ստիպված են խստացնել իրենց հաճախորդների նկատմամբ պահանջները, այդ թվում` մերժել փոխանցումները, եթե դրանք ռիսկային համարվեն։
«Այդ գործընթացի ներքո կարող է ավելանալ նաև մերժումների քանակը, եթե առևտրային բանկերը իրենց գնահատման չափանիշների ներքո գործարքները գնահատեն որպես ռիսկային»,– հայտնում են ԿԲ–ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում