Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ

Ապրիլի 6-ին Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) Ստամբուլի գրասենյակի մոտակայքում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես նշել է կուսակցության գրասենյակի անվտանգության աշխատակիցը, հնչել է 6-7 կրակոց:

Կուսակցության Ստամբուլի նահանգային գրասենյակի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի խոսքով՝ հարձակումը փորձել են իրականացնել կուսակցության շենքի վրա:

Մի շարք կուսակցական և այլ քաղգործիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ և գալիք ընտրություններում նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով նախկինում «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ է եղել, հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում