Միութենական պետության անվտանգության հայեցակարգը շուտով պատրաստ կլինի․ Պեսկով

Միութենական պետության անվտանգության հայեցակարգը շուտով պատրաստ կլինի․ Պեսկով

Միութենական պետության անվտանգության հայեցակարգ ստեղծելու համար ժամանակ կպահանջվի, այն կպատրաստվի որքան հնարավոր է շուտ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Կրեմլում բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ։ Պուտինը հայտարարել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության համար անվտանգության հայեցակարգ ստեղծելու ծրագրերի մասին։ Երկրների անվտանգության խորհուրդները սկսել են աշխատել։

«Իհարկե, դրա համար ժամանակ կպահանջվի: Այն կպատրաստվի որքան հնարավոր է շուտ»,- ասել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում