Adidas-ը ֆուտբոլիստների համար հատուկ ժիլետներ և ձեռնոցներ է պատրաստել

Adidas-ը ֆուտբոլիստների համար հատուկ ժիլետներ և ձեռնոցներ է պատրաստել

Բրազիլիայում կայանալիք Մունդիալ 2014-ին ընդառաջ` «Adidas» ընկերությունը ֆուտբոլիստների համար հատուկ ժիլետներ և ձեռնոցներ է պատրաստել:

«adiPower pre-cooling»-ը ստեղծվել է շոգ եղանակային պայմաններում ֆուտբոլիստների մարմնի ջերմաստիճանը նորմալ պահելու համար: Մունդիալի ընթացքում այս նորույթը 10 հավաքականի ֆուտբոլիստ կօգտագործի: Դրանց թվում են Իսպանիան, Ռուսաստանը, Կոլումբիան, Արգենտինան և Գերմանիան: 

«Adidas»-ի նոր արտադրանքը ֆուտբոլիստները կկրեն +24 աստիճան և ավելի ջերմաստիճանի դեպքում, նախախաղյա մարզման և ընդմիջման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում