Անահիտ Մանասյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում
12/04/2023 10:50
Նմանատիպ
ՀՀ ազգային ժողովը Անահիտ Մանասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:
Այսօր` ապրիլի 12-ին, ԱԺ նիստում, փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնել է հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում