Yerevan
15
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հետ համագործակցության թեմայով

Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հետ համագործակցության թեմայով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ապրիլի 11-ին կայացել են խորհրդակցություններ Հայաստանի  և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխգործակցության, Իրանի հետ կողմերի համագործակցության, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմակողմ հարթակներում համագործակցության թեմաներով։

Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել է հիշյալ տարածաշրջաններում գործունեությանն, ինչպես նաև համապատասխան տարածաշրջանային կառույցներում համագործակցությունն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են միջազգային հարաբերությունների առանցքային թեմաների շուրջ դիրքորոշումների քննարկման կարևորությունը՝ միաժամանակ արձանագրելով երկկողմ պատրաստակամություն՝ շարունակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի օգտակար փոխանակումը:

Բանակցություններին հաջորդած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հանդիպման ժամանակ նշվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ դաշնակիցների և գործընկերների կողմից պատշաճ արձագանքի և գործուն քայլերի հրատապությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում