Ադրբեջանցի զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից

Եվս մի դեպք է գրանցվել ադրբեջանական բանակում: Այս անգամ, ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանցի զինվորը վիրավորվել է ականի պայթյունից:

Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը գրանցվել է Տերտեր շրջանում սահմանային հատվածում: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ:

Ադրբեջանի ՊՆ-ից հաստատել են միջադեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում