ԱՄՆ իշխանությունները հասանելիություն ունեին Twitter-ում

ԱՄՆ իշխանությունները հասանելիություն ունեին Twitter-ում

Twitter-ի նոր սեփականատեր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ իր կողմից սոցիալական ցանցի ձեռքբերումից առաջ ԱՄՆ իշխանություններին հաջողվել էր «մուտք գործել» Twitter-ի համակարգ ու ծանոթանալ այն ամենին, ինչ տեղի է ունեցել ընկերությունում։

«ԱՄՆ իշխանությունները «լիարժեք հասանելիություն» ունեին Twitter-ի բոլոր տվյալներին, բացառություն չեն եղել անգամ օգտատերերի անձնական հաղորդագրությունները»,- հայտարարել է Մասկն ու խոստովանել, որ իրեն ապշեցրել է տվյալների այն քանակը, որոնց հասանելիություն են ունեցել ԱՄՆ պետական ​​կառույցները:

Այս ամենին զուգահեռ, Մասկը խոսել է նաև արհեստական ինտելեկտի վերջին «նվաճումների» մասին ու ընդգծել, որ վերջինիս հետագա զարգացումը կարող է մեծ վտանգ ներկայացնել մարդկության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում