Խելք տեխնոլոգիական դպրոցը մեկնարկում է հինգերորդ անվճար դասընթացը՝ Cyber Security թեմայով
Նմանատիպ
Խելք տեխնոլոգիական դպրոցը շարունակում է ընդունել հայտեր նոր՝ հինգերորդ դասընթացի համար:
«Խելք» դպրոցի առաջիկա անվճար դասընթացը նվիրված է կիբեռ անվտանգությանը (Cyber Security), տևողությունը 6 ամիս է, ուսուցումը՝ հիմնականում առցանց:
Դպրոցը որպես հիմնական թիրախային խմբեր դիտարկում է կանանց, 44-օրյա պատերազմի մասնակիցներին, ինչպես նաեւ մարզերի և Արցախի բնակիչներին, տեղահանված անձանց:
Անցած 2 տարիների ընթացքում «Խելք» դպրոցի ուսանողներն ամբողջօրյա առցանց դասերի ընթացքում սովորել են վեբ ծրագրավորում՝ բացառապես նախագծային ուսուցման մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս գործնականում զուգահեռաբար կիրառել ստացված գիտելիքներն ու զարգացնել ծրագրավորման համար անհրաժեշտ հմտությունները:
Խելք անվճար տեխնոլոգիական դպրոցն աշխատում է ֆրանսիական SIMPLON կրթական ընկերության հավատարմագրված ծրագրով, որն աշխարհում ունի 100-ից ավելի դպրոց և իրակացնում է բացառապես նախագծային ուսուցում։
Դպրոցի չորս սերունդ անվճար սովորել և սովորում են կայքերի ծրագրավորում (web development)՝ 6 ամիս տևողությամբ և առցանց ձևաչափով։
Խելք դպրոցը նաեւ համագործակցում է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնք համաձայնում են դասընթացի ավարտից անմիջապես հետո սովորողներին առնվազն մեկ ամսով ներգրավել որպես փորձնակ՝ ինթերն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում