Ճապոնիայում գերատեսչական մակարդակում կփորձարկվի ChatGPT-ի կիրառումը
Նմանատիպ
Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցության նախարար Տակեակի Մացումոտոն մտադիր է փորձարկել ChatGPT արհեստական ինտելեկտի չաթբոտն իր գերատեսչությունում:
«Մենք տեղյակ ենք ChatGPT-ի շահագործման ընթացքում ոչ ճշգրիտ պատասխանների և անձնական տվյալների արտահոսքի հնարավորության մասին, սակայն նման հանգամանքները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դրանից հրաժարվելու համար»,- հայտարարել է Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցության նախարարը:
Kyodo գործակալությունը հայտնում է, որ թեստային ռեժիմում չաթբոտի օգտագործումն արդեն ներդրել է Տոկիոյին հարող Կանագավա պրեֆեկտուրայի Յոկոսուկա քաղաքի վարչակազմը: Մասնավորապես, ChatGPT-ն մեկ ամիս կզբաղվի մամուլի հաղորդագրությունների պատրաստմամբ։ Հաջող արդյունքների դեպքում քաղաքապետարանն ակնկալում է շարունակել դրա կիրառումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում