Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Կրեմլը մեկնաբանել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրն այլընտրանք չունի։ Մոսկվան կշարունակի նպաստել դրա իրականացմանը։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Պեսկովն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը:
«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման առնչությամբ։ Ռուսաստանը կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել երթուղու անվտանգությունը երկու ուղղություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում