26.1 C
Yerevan

Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Կրեմլը մեկնաբանել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը

Նմանատիպ

ՆԱՏՕ-ի առաքելությունը Կոսովոյում շրջափակել է քաղաքապետարանների մուտքերը

Կոսովոյում և Մետոհիայում ՆԱՏՕ-ի զորամիավորման ուժերն արգելափակել են շրջանի հյուսիսում...

Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին այլևս ոչ մեկի պետք չէ․ ԵԺԿ

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ...

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 185-ի,...

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրն այլընտրանք չունի։ Մոսկվան կշարունակի նպաստել դրա իրականացմանը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, Պեսկովն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը:

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման առնչությամբ։ Ռուսաստանը կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել երթուղու անվտանգությունը երկու ուղղություններով։

spot_imgspot_img