Yerevan
15
+18°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի․ Sputnik Արմենիա

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի․ Sputnik Արմենիա

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի. նա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն է:

Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ–ի աղբյուրին։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։

Մինչև 2020 թվականը Ալեքսանդր Լենցովը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը։ Նա Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների, Սիրիայում ռուսական ռազմական գործողության մասնակից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում