Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում
26/04/2023 02:42
Նմանատիպ
Թուրքական Ülke TV-ի ուղիղ եթերում ընթացող քաղաքական հեռուստածրագրի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է։
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Էրդողանի ինքնազգացողության անսպասելի վատանալու պատճառով եթերն ընդհատվել է։
Ավելի ուշ Էրդողանն ասել է, որ իրեն անհանգստացնում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ինչը բացասաբար է անդրադառնում առողջության վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում