Տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուները

Տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուները

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 381 միլիարդ 104 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  277 միլիարդ 942 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 103 միլիարդ 161 միլիոն դրամ։

Ըստ այդմ, 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 20 մլրդ 920 մլն 872 հազար դրամ:

Երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը վճարել է 15 մլրդ 487 մլն 726 հազար դրամ:

Երրորդ տեղում է «Գրանդ Տոբակոն», որը վճարել է 11 մլրդ 662 մլն դրամ:

4-րդ տեղում «Փրիթի ուեյ» ընկերությունները, որը վճարել է 8 մլրդ 736 մլն 410 հազար դրամ:

5-րդ տեղում է «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ը, որի վճարած հարկերը կազմում են 7 մլրդ 272 մլն 912 հազար դրամ:

Նշենք, որ 2022-ի առաջին եռամսյակում ցանկը գլխավորում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել էր 35 մլրդ 448 մլն844 հազար դրամ: Իսկ երկրորդում «Գազպրոմ Արմենիան» էր (20 մլրդ 82 մլրդ 842 հազար դրամ):

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում