BRICS արժույթը կարող է վնասել դոլարի գերակայությանը

BRICS արժույթը կարող է վնասել դոլարի գերակայությանը

BRICS-ի երկրներն աշխատում են միասնական արժույթ ստեղծելու ուղղությամբ, որն ապագայում կարող է ազդել դոլարի գերակայության վրա, գրում է FP-ն։

Նրանք ցանկանում են ստեղծել իրենց վճարման միջոցները, որպեսզի կախում չունենան արևմտյան ֆինանսական համակարգից և չենթարկվեն պատժամիջոցների ռիսկերին։

Ապադոլարիզացիայի մասին խոսակցություններն ամենուր են: Անցյալ ամիս ՌԴ Պետդումայի փոխնախագահ Ալեքսանդր Բաբակովը Նյու Դելիում հայտարարեց, որ Ռուսաստանը առաջատար է BRICS երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի միջև առևտրի նոր արժույթի մշակման հարցում: Մի քանի շաբաթ անց Պեկինում Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասաց, որ ինքն իրեն անընդհատ հարցնում է, թե ինչու բոլոր երկրները պետք է առևտուր անեն բացառապես դոլարով: 

Դոլարային կախվածությունից ազատվելու ցանկությունն առանձին կառավարությունների մոտ առաջացել է շատ վաղուց՝ սկսած 1960-ականներից։ Ճիշտ է, միայն խոսակցությունների մակարդակով։ Մի կողմից դոլարը ներկայում օգտագործվում է անդրսահմանային առևտրի 84,3%-ում, մինչդեռ չինական յուանի համար այս ցուցանիշը կազմում է ընդամենը 4,5%: 

Որքան էլ վաղաժամ լինեն ծրագրերը, և որքան էլ շատ գործնական հարցեր մնան անպատասխան, նման արժույթն իսկապես կարող է փոխարինել ԱՄՆ դոլարին՝ որպես BRICS-ի անդամների պահուստային արժույթ:

Ի տարբերություն նախկինում առաջարկված տարբերակների, ինչպիսին է թվային յուանը, այս հիպոթետիկ արժույթն իրական ներուժ ունի գոնե խախտելու դոլարի գերակայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում