ՀՀ առավարության պարտքը կազմել 10․8 մլրդ․ դոլար

ՀՀ առավարության պարտքը կազմել  10․8 մլրդ․ դոլար

Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն:

Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի զեկուցման ժամանակ:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ 2022-ին ապրիլ ամսից դեպի ՀՀ մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների Հայաստան տեղափոխվելու արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ ավելացել են, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում 2022 թ գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ:

«Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և եկամուտներում, և ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379.3 մլրդ դրամով: Ծախսերն աճել են  11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով: 2022 թ պետբյուջե են մուտագրվել շուրջ 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 104.4 տոկոսով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը»,-ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում