2023–ի մարտին գնաճը նվազել է` կազմելով 6.4 տոկոս

2023–ի մարտին գնաճը նվազել է` կազմելով 6.4 տոկոս

2023թ–ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է` ամսվա վերջին կազմելով 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` կազմելով 6.4 տոկոս։ Այսօր հրավիրված ասուլիսում այս տվյալները ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Միջազգային կոշտ ֆինանսական պայմանները նպաստում են ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը։ Արդյունքում համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,– ասել է նա։

Գալստյանը միաժամանակ նշեց, որ բարձր պահանջարկը և գնաճային սպասումները շարունակում են նպաստել առանձին ապրանքային խմբերում բարձր գնաճի պահպանմանը։

ԿԲ կանխատեսումներով` գնաճն առաջիկայում ևս կնվազի` տարեվերջին կայունանալով 4 տոկոս ցուցանիշի շուրջ։ Գալստյանն այդուհանդերձ արձանագրել է, որ եթե հիմնական ապրանքների գները նվազում են, ապա ծառայությունների գները շարունակում են բարձրանալ։ Որոշ ծառայությունների գնաճը 12-ամսյա կտրվածքով հասնում է մինչև 12 տոկոսի։

«Դրա մի մասը պայմանավորված է արտաքին շատ ուժեղ պահանջարկով, երկրորդ գործոնը մեր երկրում աշխատավարձերի աճն է»,– ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում