Մոսկվայում արգելվել են անօդաչուների թռիչքները

Մոսկվայում արգելվել են անօդաչուների թռիչքները

ՌԴ մայրաքաղաքի իշխանությունները արգելել են քաղաքում բոլոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքները, բացառությամբ նրանց, որոնք անհրաժեշտ են պետական ​​կարիքների համար։ Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայի օպերատիվ շտաբի նիստի ժամանակ, չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանում։

«Ստորագրված փաստաթուղթը կարգավորում է քաղաքի օդային տարածքով  անօդաչու թռչող սարքերի թռիչքների թույլտվությունների տրամադրման կարգը։ Այժմ նախատեսվում է նման թույլտվություններ տրամադրել միայն պետական ​​կարիքների համար»,- նշել են կառավարությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում