Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքի հանգամանքը
03/05/2023 19:23
Նմանատիպ
ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։
81 կողմ և 0 դեմ ձայնով՝ օրենսդիրը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագծին։ Ըստ այդմ՝ Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվում է 122-ը։
Փոփոխությունը ենթադրում է, որ՝
- Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը։
- Գործատուին իրավունք է տրվում կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով։
- Կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
- Ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել այդ մասով արգելքը,
- Վերանայվել են արձակուրդի կարգավորումները։Օրենսգրքի փոփոխություններին ամբողջ ծավալով ծանոթանալ կարող եք այստեղ։