Պուտին-Փաշինյան հանդիպման հարցում պետք չէ շտապել․ Պեսկով

Պուտին-Փաշինյան հանդիպման հարցում պետք չէ շտապել․ Պեսկով

Հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Այս քննարկումն ավարտին հասցնելուն պես մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», – ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում