13.1 C
Yerevan

Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել Թուրքիայի օդային տարածքը․ Չավուշօղլու

Նմանատիպ

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին թուրքական 24TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում։ Հիմա փակել ենք։ VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան։ Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել։ Եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը: Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել կազմակերպության անդամի համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ապրիլի վերջին Անկարան չեղյալ էր հայտարարել հայկական FlyOne Armenia ավիաընկերության՝ Եվրոպա թռչելիս Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը։

Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հաստատել էր, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ չբացառելով նոր միջոցները։ Նախարարն այս որոշումը պայմանավորել էր Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի կանգնեցմամբ՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»։

spot_imgspot_img