Yerevan
17
+27°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Բաքվում գեներալ Լենցովի բանակցությունները դրական արդյունք չեն ունեցել

Բաքվում գեներալ Լենցովի բանակցությունները դրական արդյունք չեն ունեցել

Արցախում ռուս խաղաղապահների ղեկավար Լենցովի գլխավորությամբ Բաքվում կայացած քննարկումներում հաջողության հասնել չի հաջողվել: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:

Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:

Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», – ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում