Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջին տասնյակ

Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջին տասնյակ

Ռուսաստանը շուրջ տասը տարվա դադարից հետո՝ 2014 թվականից ի վեր, առաջին անգամ ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջին տասնյակ։ Տվյալներն ի հայտ են եկել Համաշխարհային բանկի և տարբեր երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հրապարակած տեղեկատվությունների հիման վրա։

Անցյալ տարի Ռուսաստանն ապրանքներ է արտադրել և ծառայություններ մատուցել ընդհանուր առմամբ 2,3 տրիլիոն դոլարի չափով, ինչը վերջինիս թույլ է տվել զբաղեցնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների ութերորդ հորիզոնականը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անցյալ տարի շարունակել է մնալ աշխարհի ամենամեծ տնտեսությունը՝ 25,46 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: Երկրորդ տեղում Չինաստանն է (17,94 տրլն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիան (4,17 տրլն)։

Գերմանիան չորրորդ հորիզոնականում է (4,07 տրլն), իսկ Հնդկաստանը հինգերորդն է (3,4 տրլն)։ Մեծ Բրիտանիան պահպանել է վեցերորդ տեղը (3,07 տրլն), Ֆրանսիան՝ յոթերորդ (2,78 տրլն)։ Իտալիան, որն 8-րդ հորիզոնականում էր, նահանջել է 10-րդ հորիզոնական (2,01 տրիլիոն դոլար)։ Նրան նախորդում է Կանադան (2,14 տրիլիոն դոլար)։

2014 թվականին Ռուսաստանը հայտնվել էր «թոփ տասնյակի» 9-րդ հորիզոնականում՝ 2,05 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով: 2021 թվականին ՌԴ-ն զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում