ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին

ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին

Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները: Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին.) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։

Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Կողմերն ավարտել են ըստ էության քննարկումները և հղկում են ապագա փաստաթղթի մանրամասները։ Սլեպնյովը նշեց, որ մայիսին կավարտվի նաև աշխատանքի այս փուլը, իսկ հունիսի սկզբին նախատեսվում է համաձայնագրի նախագծի մասին զեկուցել ԵԱՏՄ երկրների վարչապետներին Սոչիում Միության միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում:

Դրանից հետո կանցկացվեն ստորագրման նախապատրաստման ֆորմալ ընթացակարգերը, և մեծ է հավանականությունը, որ այն կստորագրվի ոչ այնքան հեռավոր ապագայում, նշեց ԵՏՀ նախարարը։

Իրանն իր շուկայում բարձր արգելքներ է պահպանում օտարերկրյա ապրանքների դեմ։ Դրա ֆոնին իրանցի գործընկերները ԵԱՏՄ երկրներին մուտքի աննախադեպ պայմաններ են տալիս, նկատեց Սլեպնյովը։ Նույնիսկ ներկայիս ձևաչափով սահմանափակված համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-Իրան առևտրի ծավալների գրեթե կրկնապատկմանը։ Ներկայումս այն կազմում է մոտ 6 մլրդ դոլար, իսկ լիաֆորմատ համաձայնագրի դեպքում 5-7 տարում կարող է աճել մինչև 20 մլրդ դոլար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում