Ընկերության հայտեր անծանոթներին․ Ի՞նչ է կատարվում Facebook-ի հետ
12/05/2023 18:58
Նմանատիպ
Արդեն մի քանի ժամ է՝ Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր հայտնում են իրենց անունից ընկերության հայտեր ուղարկելու խնդրի մասին։
«Վերջին մի ժամում մի քանի տասնյակ ընկերության հայտեր եմ ստացել, ինձ աստղ էի արդեն զգում»,-գրել է օգտատերերից մեկը։
«Ձեր մոտ էլ խնդիր կա»,-հետաքրքրվում է մեկ ուրիշը։
Տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետները նշում են, որ ենթադրաբար սա Ֆեյսբուքի ներքին խնդիր է, քանի որ այլ պատճառների հավանականությունը շատ փոքր է։
Նշենք, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին․ նմանատիպ տեխնիկական խառնաշփոթ առաջացել է աշխարհով մեկ Facebook-ի օգտատերերի շրջանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում