Արսեն Վենգեր. «Արսենալն» անպայման դարպասապահի կգնի

Արսեն Վենգեր. «Արսենալն» անպայման դարպասապահի կգնի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր ակումբն անպայման ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահի ձեռք կբերի։ Լուկաշ Ֆաբիանսկիի հեռանալուց հետո «զինագործների» միակ դարպասապահը մնացել է Վոյցեխ Շչեսնին։

-Չեմ կարող անուններ տալ, քանի որ մտադրությունները հաճախ չեն համընկնում իրականությանը, սակայն մենք մտադիր ենք կազմն ուժեղացնել։ Այն, որ մենք դարպասապահի ձեռք կբերենք, կասկածի ենթակա չէ։

Գոհ եմ այն ամենով, ինչ հաջողվել է անել մինչ այս պահը։ Եվ սա վերջը չէ, առջևում երկար ճանապարհ կա,-ասել է ֆրանսիացի մասնագետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում