Մորատան՝ Անչելոտիի խորհրդի մասին

Մորատան՝ Անչելոտիի խորհրդի մասին

«Յուվենտուսի» նորեկ հարձակվող Ալվարո Մորատան պատմել է, թե Իտալիա տեղափոխվելուց առաջ ինչ խորհուրդ է տվել իրեն նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

-Անչելոտին ինձ ամենայն բարիք մաղթեց և ասաց, որ ես հրաշալի քաղաքում եմ խաղալու։ Նա ասաց նաև, որ պետք է վայելեմ Իտալիան, հատկապես ուշադրություն դարձնեմ իտալական խոհանոցին։

Չեմպիոնների լիգայում հաղթելը անհավանական զգացողություն է։ Մենք պետք է ևս մեկ քայլ անենք եվրագավաթներում։ Գիտեմ, որ թիմն արդեն քրտնաջան աշխատում է մարզումների ժամանակ։ Ես ցանկանում եմ կրկին ապրել այդ հաղթանակի զգացողություն,-ասել է երիտասարդ հարձակվողը, ով Թուրին է տեղափոխվել 20 մլն եվրոյի դիմաց։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում