Ֆյուրի. Ես կհարթեցնեմ Չիսորայի մեծ, այլանդակ ու ճարպոտ դեմքը

Ֆյուրի. Ես կհարթեցնեմ Չիսորայի մեծ, այլանդակ ու ճարպոտ դեմքը

Բրիտանացի գերծանրքաշային բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրին և Դերեք Չիսորան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են հուլիսի 26-ին կայանալիք մենամարտից սպասումների մասին։

-Ես կոչնչացնեմ նրան առանց որևէ կասկածի։ Ես կհարթեցնեմ նրա մեծ, այլանդակ ու ճարպոտ դեմքը։ Չիսորայի հետ մարտն ինձ համար մեկնարկային հրապարակ է։ Դերեքը պարկ է, իսկ ի՞նչ են անում չեմպիոնները պարկի հետ։ Նրանք կտոր-կտոր են անում դրանց։ Եթե ես չկարողանամ նրան ոչնչացնել, ուրեմն ես էլ եմ այդպիսի պարկ,-հայտարարել է Ֆյուրին։

-Շանը ճաշով չես վախեցնի։ Նա չի կարող վախեցնել ինձ, ու ես դրա վրա միայն ծիծաղում եմ։ Չեմ ուզում նրա հասցեին վատ բառեր ասել, քանի որ դահլիճում կանայք ու երեխաներ կան,-պատասխանել է Չիսորան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում