Պավել Նեդվեդ. Մենք մեր առաջատարներին չենք վաճառի

Պավել Նեդվեդ. Մենք մեր առաջատարներին չենք վաճառի

«Յուվենտուսի» տնօրեն Պավել Նեդվեդը հայտարարել է, որ ակումբը չի ցանկանում բաժանվել իր առանցքային խաղացողներ Պոլ Պոգբայից և Արթուրո Վիդալից։

-Մեր մտադրությունները պարզ են. մենք ցանկանում ենք պահպանել մեր լավագույն խաղացողներին, այդ թվում՝ Պոլ Պոգբային և Արթուրո Վիդալին։

Չենք պատրաստվում վաճառել մեր առաջատարներին, հատկապես՝ Վիդալին։ Իհարկե, եթե մեզ ֆինանսական տեսանկյունից բացառիկ շահավետ առաջարկ արվի, ակումբի ղեկավարությւոնը ստիպված կլինի մտածել այդ մասին, սակայն մենք չենք ցանկանում լիդերներից հրաժարվել։

Ցանկանում ենք լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում, իսկ դրա համար կարող ենք բաժանվել միայն այն խաղացողներից, ովքեր չեն մտնում ակումբի պլանների մեջ,-հայտարարել է Նեդվեդը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում