Ովքե՞ր են դուրս մնացել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարից

Ովքե՞ր են դուրս մնացել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարից

Արդեն տեղեկացրել ենք, որ ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները,  ովքեր 2013-14թթ. մրցաշրջանի արդյունքներով կպայքարեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար (Եվրոպայում հանդես եկող, ոչ եվրոպացի): Հայտնի են նաև այն ֆուտբոլիստների անունները, ովքեր տեղ չեն գտել լավագույն տասնյակում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հերոս Սերխիո Ռամոսին ընդամենը մեկ քայլ է բաժանել տասնյակում ընդգրկվելուց, նրան հաջորդում են Տիբո Կուրտուան, Զլատան Իբրահիմովիչը, իսկ 2012-13թթ. մրցաշրջանի արդյունքներով տիտղոսին արժանացած Ֆրանկ Ռիբերին ընդամենը 27-րդ տեղում է:

Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարից դուրս մնացած ֆուտբոլիստները.

11 Սերխիո Ռամոս, Իսպանիա, «Ռեալ»
12 Տիբո Կուրտուա, Բելգիա, «Ատլետիկո Մադրիդ»/«Չելսի»
13 Զլատան Իբրահմովիչ, Շվեդիա, «Պարի Սեն Ժերմեն»
14 Անդրեա Պիրլո, Իտալիա, «Յուվենտուս»
15 Յայա Տուրե, Կոտ-դ’Իվուար, «Մանչեսթեր Սիթի»
16 Թոնի Կրոս, Գերմանիա, «Բավարիա»/«Ռեալ»
17 Նեյմար, Բրազիլիա, «Բարսելոնա»
18 Բաստիան Շվայնտայգեր, Գերմանիա, «Բավարիա»
19 Գարեթ Բեյլ, Ուելս, «Ռեալ»
20 Դիեգո Գոդին, Ուրուգվայ, «Ատլետիկո»
21 Սերխիո Ագուերո, Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»
22 Կոկե, Իսպանիա, «Ատլետիկո»
23 Արտուրո Վիդալ, Չիլի, «Յուվենտուս»
24 Կարիմ Բենզեմա, Ֆրանսիա, «Ռեալ»
25 Քրիս Կոսմոս, Շոտլանդիա, «Սելթիկ»
26 Խավիեր Մասկերանո, Արգենտինա, «Բարսելոնա»
27 Ֆրանկ Ռիբերի, Ֆրանսիա, «Բավարիա»
28 Մարիո Գյոտցե, Գերմանիա, «Բավարիա»
29 Մատս Հյումելս, Գերմանիա, «Բավարիա»
30 Իվան Ռակիտիչ, Խորվաթիա, «Սևիլյա»/«Բարսելոնա»
31 Տյագո Սիլվա, Բրազիլիա, «Պարի Սեն Ժերմեն»
32 Ուեսլի Սնեյդեր, Հոլանդիա, «Գալաթասարայ»
33 Կարլոս Տևես, Արգենտինա, «Յուվենտուս»
34 Արդա Թուրան, Թուրքիա, «Ատլետիկո»
35 Ռոբին վան Պերսի, Հոլանդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»

Նշենք, որ 10 թեկնածուները որոշվել են ՈւԵՖԱ-ի անդամ երկրներից ներկայացված լրագրողների քվեարկության միջոցով: Լրագրողները կազմել են լավագույն հնգյակ, առաջին տեղի համար ֆուտբոլիստները ստացել են 5 միավոր, երկրորդ համար’ 4 և այդպես շարունակ:

 

Տվյալները` ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Հետևեք մեզ նաև Telegram-ում