Իրանը` բասկետբոլի Ասիայի գավաթի խաղարկության չեմպիոն (տեսանյութ)

Բասկետբոլի Ասիայի գավաթի խաղարկության եզրափակչում Իրանի հավաքականը 89:79 հաշվով առավելության է հասել Թայվանի ընտրանու նկատմամբ: Իրանի կազմում լավագույն խաղացող է ճանաչվել Համեդ Հադդադին, ով վաստակել է 21 միավոր: «Մեմֆիսի» նախկին բասկետբոլիստը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն խաղացող:

Նշենք նաև, որ բրոնզե մեդալակիր է դարձել Ֆիլիպպինների հավաքականը, որը երրորդ տեղի համար պայքարում հաղթել է մրցաշարը հյուրընկալող Չինաստանի ընտրանուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում