Վենգեր. Խեդիրա՞ն… Չեմ կարող անուններ տալ

Վենգեր. Խեդիրա՞ն… Չեմ կարող անուններ տալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի` լոնդոնյան ակումբ տեղափոխության վերաբերյալ լուրերին:

«Խեդիրա՞ն… Ես չեմ կարող անուններ տալ: Մենք շարունակում ենք աշխատել տրանսֆերային շուկայում: Երբեմն տրանսֆերային նպատակները հասանալի են դառնում ամենավերջին պահին: Տրանսֆերային գործարքներ իրականցվում են այն ժամանակ, երբ ֆուտբոլիստները հասանելի են»,-Վենգերի խոսքը մեջբերել է «Football Espana»-ն:

Հիշեցնենք, որ բացի «Արսենալից» Սամի Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում